
Խոր ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ՕՀԳ և քրեագիտության ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Բենիամին Ալեքսանյանը։
Կրթահամալիրի ողջ անձնակազմի անունից ցավակցում ենք մեծ մանկավարժի ընտանիքի անդամներին և հարազատներին։
Արհեստավարժ դասախոս, կրիմինալիստիկայի փորձառու և վաստակաշատ մասնագետ, պարզապես նվիրված և լավ ընկեր Բենիամին Ալեքսանյանն իր կյանքի մեծ մասը նվիրեց սիրված մասնագիտությունը երիտասարդներին փոխանցելուն: Մինչև վերջին շունչը նա հետաքրքրվում ու ապրում էր ոլորտի խնդիրներով, սաների ձեռքբերումներով, գերազանց մասնագետներ պատրաստելու ձգտումով և նվիրումով։
Կորուստը մեծ է բոլորիս համար, սակայն մենք ապրելու ենք Բենիամին Ալեքսանյանի գործը շարունակելու, նրա վառ հիշատակը հավերժ պահելու համար։
Գնաս բարով, պարո՛ն Ալեքսանյան, Աստված հոգիդ լուսավորի, սիրելի՛ ընկեր։