Վերադառնալ
24.10.2019

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները մասնակցեցին հերթական դասընթացին

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները մասնակցեցին հերթական դասընթացին

2019թ. հոկտեմբերի 23-ին 2017 թվականից ԱՄՆ դեսպանատան հետ իրականացվող ծրագրի շրջանակներում կրիմինալիստիկա առարկայի դասընթացին մասնակցելու նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին այցելել ԱՄՆ դեսպանատան անվտանգության ծառայության պետ Քեվին Թիհանն, ինչպես նաև դեսպանատան մյուս ներկայացուցիչներ  Քելլի Սքոթթը, Անի Հակոբյանը։

«Բանավոր պատկերների մեթոդիկայի կիրառումն օպերատիվ-հետախուզական միջոցառումների (ՕՀՄ) իրականացման ընթացքում» թեմայով դասընթացը վարում էր դեսպանատան աշխատակից Տիգրան Պետրոսյանը։

Այնուհետև հյուրերին ընդունեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը, Կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Գևորգյանն ու միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գրիգորի Դավթյանը։        

Կողմերը քննարկեցին իրականացվող դասընթացների արդյունքները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Այնուհետև հյուրերն այցելեցին ՀՀ ոստիկանության թանգարան։