Վերադառնալ
01.10.2021

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

    Հոկտեմբերի 1-ին ճանաչողական այցով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում էին ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Ալեքսիս Հաֆթվանին, նույն ծրագրի իրավական հարցերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյը և  փորձագետ Կարինե Քեշաբյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ, ինքը և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Սեդրակյանը։  

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի պարտականությունների ժամանակավոր  կատարող, ոստիկանության փոխգնդապետ Միսակ Մարկոսյանի գլխավորությամբ հյուրերին դիմավորեցին ուսումնական կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Սուքիասյանը և միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գրիգորի Դավթյանը:

Մ․Մարկոսյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի տարածքով, այցելեցին Կրթահամալիրի Ուսումնական կենտրոն, նոր կառուցված փորձակայան, ծանոթացան նաև պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության ֆիզիկական պատրաստականության ստուգումների ընթացքին։

Հանդիպումը շարունակվեց Մ․ Մարկոսյանի աշխատասենյակում, որտեղ նա ներկայացրեց Կրթահամալիրի կառուցվածքը, իրականացվող ուսումնական ծրագրերը, առանձնակի մանրամասնությամբ անդրադարձավ նոր պարեկային ծառայության ուսումնական գործընթացին, նյութատեխնիկական ապահովվածությանը և կուտակված փորձին։
   Կողմերը քննարկեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, պայմանավորվեցին այսուհետ ևս արդյունավետ շարունակել համագործակցությունը: