Վերադառնալ
13.12.2019

Հանդիպում կրթահամալիրում ԱՄՆ դեսպանատան և միջազգային փորձագետների հետ

Հանդիպում կրթահամալիրում ԱՄՆ դեսպանատան և միջազգային փորձագետների հետ

ԱՄՆ դեսպանության  աջակցությամբ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակում դեկտեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին այցելել միջազգային փորձագետ Եկատերինա Զգուլաձեն, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանը, ծրագրի իրավապահ գործերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյը, ինչպես նաև ԹՊԻՀ ծրագրի համակարգողներ Մարիցա Հովհաննիսյանն ու Կարինե Քեշաբյանը։

ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանի գլխավորությամբ հյուրերին ընդունեցին կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մ․ Մարկոսյանը, կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ․ Գևորգյանը, միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ․ Դավթյանը:

Հանդիպման ընթացքում Ա․ Ղուկասյանը և Մ․ Մարկոսյանը ներկայացրին կրթահամալիրի կառուցվածքը, իրականացվող կրթական ծրագրերը և զարգացման տեսլականը։

Քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր կրթահամալիրում իրականացվելիք բարեփոխումների ընթացքի և անհրաժեշտ ռեսուրսների վերաբերյալ։

Այնուհետև հյուրերը հանդիպեցին կրթահամալիրի մագիստրատուրայի, ակադեմիայի և քոլեջի սովորողների հետ։