ԹՊԻՀ գրասենյակի այցը Կրթահամալիր
Մայիսի 18-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիր էին այցելել ԱՄՆ ԹՊԻՀ ծրագրի կենտրոնական գրասենյակի աշխատակից Ռեյչել Կուկը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ԹՊԻՀ (Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակ) ծրագրի ղեկավար Ալեքսիս Հաֆթվանին և ծրագրի պատասխանատու Կարինե Քեշաբյանը։
Հյուրերին դիմավորեց Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը, պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Միսակ Մարկոսյանը, ՈւՄ միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գրիգորի Դավթյանը։
Հյուրերը շրջեցին Կրթահամալիրի տարածքով, այցելեցին փորձակայաններ, Քրեագիտության մասնագիտացված լսարան և մարզադահլիճ։
Հանդիպումը շարունակվեց Կրթահամալիրի պետի աշխատասենյակում, որտեղ Մ․ Մուրադյանը Ռեյչել Կուկին ներկայացրեց Կրթահամալիրի կառուցվածքը և իրականացվող կրթական ծրագրերը։ Մանրամասն անդրադարձ կատարվեց ԹՊԻՀ գրասենյակի կողմից Կրթահամալիրին տրամադրվող օժանդակության համար՝ ընդգծելով, որ այդ օգնությունն առավել կարևոր է ներկայումս իրականացվող փոփոխությունների համատեքստում։
Այցի ընթացքում քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։