Նորություններ
ՎերադառնալԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները կրթահամալիրում
2018թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին այցելել ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի իրավական հարցերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյը և քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը:
Հյուրերի հետ կայացավ հանդիպում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանի աշխատասենյակում, որին ներկա էին նաև կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ.Գրիգորյանը, ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ.Գևորգյանը, միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ.Դավթյանը:
Ողջունելով հյուրերին` գեներալ-մայոր Մ.Բաբայանը կարևորեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության հետ շփումները և համագործակցության հեռանկարային ուղղությունների զարգացումը:
Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ նախատեսվող համագործակցության ծրագրերի և ուղղությունների կապակցությամբ, որից հետո հյուրերը շրջեցին կրթահամալիրի տարածքով: