Վերադառնալ
30.12.2019

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՊԵՏԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՊԵՏԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ

Հարգելի՛ աշխատակիցներ, սիրելի՛ սովորողներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին  Ամանորի և  Սուրբ ծննդյան տոնի առթիվ` մաղթելով հաջողություններ ու ամենայն բարիք:

Սրանք տոներ են, որոնք խորհրդանշում են նոր սկիզբ, իսկ քանի որ լավ սկիզբը գործի կեսն է, ուրեմն Ամանորը դիմավորենք  նորոգ հավատով:

Անշուշտ, Ամանորն իր հետ բերում է նոր հույսեր, նոր սպասումներ ու ծրագրեր: Համոզված եմ, որ այդ հույսերի և ծրագրերի իրականացումը մեծ ձեռքբերում է:

Անցնող տարին հագեցած էր բազում նախաձեռնություններով ու իրադարձություններով, ունեցանք զգալի ձեռքբերումներ, եղան դեռևս ավարտին չհասած ծրագրեր:

Տարեմուտին վճռականորեն հաստատում ենք, որ ի դեմս ՀՀ ոստիկանության կրթահամալիրի, կայացած, արդիական, ժամանակակից մեթոդներով զինված կրթօջախ ունենալու, օրինապաշտ, հայրենասեր քաղաքացի, ոստիկանության բանիմաց, հմուտ ու անձնազոհ աշխատակից կրթելու մեր առաքելության մեջ անհողդողդ ենք: Չկա և չի կարող լինել ոչինչ, որ մեզ կարողանա դույզն-ինչ  շեղել այդ պատվաբեր ուղուց:

Առանձնակի հպարտությամբ ուզում եմ բարձրաձայնել կրթահամալիրի արհեստավարժ պրոֆեսորադասախոսական կազմի, հմուտ և հոգատար ուսումնաօժանդակ ծառայությունների աշխատակիցների և ուսումնատենչ, ազնիվ, բարեխիղճ սովորողների մասին, ովքեր ամենօրյա գործունեությամբ նախորդ տարի բարձրացրել են միմյանց և ողջ Կրթահամալիրի հեղինակությունը:

Սիրելի՛ աշխատակիցներ և սովորողներ, 2020 թվականը թող Ձեզ համար լինի  ձեռքբերումների, հաջողության ու համերաշխության տարի, մաղթում եմ, որ 2020 թվականին կյանքի կոչվեն Ձեր բոլոր  երազանքները:

Երբեք մի՛ վախեցեք երազելուց, ժպտացե՛ք իրար և մեր օրեցօր ամրացող հայրենիքին, և թող գալիք տարին ժպիտի, բարօրության, հաղթանակների, տունդարձի, պարտքի և պարտականության գիտակցման, գիտելիքներով և ուժով զինվելու, հայրենիքին ու պետականության նվիրումի, սեփական օրինակով զավակների քաջալերման և ծնողների առաջ խոնարհումի տարի լինի:

Նոր տարին առաջին հերթին երեխաների և ընտանեկան տոն է, որ առանձնահատուկ է հատկապես այն օջախներում, որտեղ փոքրիկներ կան: Աշխարհի բոլոր երեխաներին մաղթում եմ առողջություն, ուրախ ու անհոգ մանկություն,  ընտանեկան ջերմություն ու սեր:

Մեր տարեցներին մաղթում եմ առողջություն և ընտանեկան ջերմություն: Թող նրանք միշտ հնարավորություն ունենան իմաստուն խորհուրդներ տալու իրենց զավակներին ու թոռներին, ուրախանալու ու հպարտանալու նրանց հաջողություններով։

Ավանդույթի համաձայն՝ 31-ի գիշերը մենք բաժակ ենք բարձրացնելու հայրենիքի զինվորների համար, ովքեր այս պահին ցրտաշունչ լեռներում հսկում են սահմանները, պաշտպանում  իրենց ու մեր երազանքները, հաղթանակած երկիրն ու ազգային իղձերը:

Մաղթում եմ ամենայն բարիք: Առողջություն ձեզ, ձեր զավակներին ու ձեր ծնողներին:

Շնորհավո՛ր Ամանոր և գալիք Սուրբ ծնունդ: