Վերադառնալ
03.06.2022

Ամփոփվեցին վարժախաղերի արդյունքները

Ամփոփվեցին վարժախաղերի արդյունքները

       Հունիսի 3-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 4-րդ կուրսի սովորողների 2021-2022 ուստարվա վարժախաղերի արդյունքների ամփոփումը:

Ամփոփմանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ. Մուրադյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը, ակադեմիայի և ամբիոնների ղեկավար կազմը, խաղային խմբերի ղեկավարները և ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներից հրավիրված խորհրդատուները։

Խմբերի ղեկավարները և խորհրդատուները վարժախաղերի ընթացքին և սովորողների կողմից խաղային առաջադրանքների կատարմանը բարձր գնահատականներ տվեցին ՝ միաժամանակ նշելով, որ վարժախաղերի ընթացքում ի հայտ եկած որոշ թերություններ շտկելու ուղղությամբ սովորողների հետ տարվել են համապատասխան աշխատանքներ։

Որպես խորհրդատու ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից արվեցին մի շարք արժեքավոր դիտարկումներ՝ վարժախաղերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Առաջադրված հարցերի շուրջ տեղի ունեցան ակտիվ քննարկումներ՝ ամփոփման մասնակիցների և սովորողների ընդգրկմամբ:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց վարժախաղերի մեթոդական ապահովումն իրականացրած ամբիոնների և խաղային խմբի ղեկավարներին՝ վարժախաղերի պատշաճ կազմակերպման ու անցկացման համար:  

Ամփոփման ավարտին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ. Մուրադյանը շնորհակալություն հայտնեց խորհրդատուներին՝ վարժախաղերի պատշաճ իրականացմանն օժանդակելու և արժեքավոր դիտարկումների համար, որոնք հաշվի կառնվեն՝ վարժախաղերն ապագայում առավել արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու համար: