Նորություններ
ՎերադառնալՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի բակալավրիատի 2016-2017թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորում
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի բակալավրիատի 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումն անցկացվել է 2017 թվականի հունիսի 19-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ:
2016-2017 ուսումնական տարում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի բակալավրիատն առկա և հեռակա ուսուցմամբ ավարտել են ընդհանուր թվով 118 շրջանավարտներ` բոլորը «Իրավագիտություն» մասնագիտությամբ:
Իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատն այս ուսումնական տարում առկա անվճար ուսուցմամբ ավարտել են 44, առկա վճարովի ուսուցմամբ` 20, իսկ հեռակա ուսուցմամբ 54 շրջանավարտներ:
Շրջանավարտները համաձայն գործող ուսումնական պլանների` ամփոփիչ քննություններ են հանձնել հետևյալ առարկաներից՝
- ՀՀ քրեական իրավունք,
- ՀՀ քրեական դատավարության իրավունք,
- ՀՀ վարչական իրավունք և ոստիկանության վարչական գործունեություն: