Ծովի մակերևույթից ցածր ոստիկանական կրթությանն առնչվող հանդիպում Նիդերլանդներում
Ապրիլի 22-25-ը Նիդերլադների թագավորության Ամստերդամ քաղաքում կայացավ «Ծովի մակերևույթից ցածր ոստիկանական կրթությանն առնչվող հանդիպում» միջոցառումը, որը կազմակերպել էր Ամստերդամի ոստիկանության ակադեմիան։
Հրավիրված էին 15 եվրոպական երկրների ոստիկանական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրը ներկայացնում էր Միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գրիգորի Դավթյանը։
Հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվեց ուսումնական գործընթացի կազմակերպման նիդերլանդական փորձը, դրա առանձնահատուկ մոտեցումները, ակադեմիայի գիտական գործունեությունը, վերապատրաստումների կազմակերպման ծրագրերը, ինպես նաև վերջին երեք տարիների ընթացքում իրականացված բարեփոխումները։ Մասնակիցները հնարավորություն ունեցան անձամբ փորձարկելու կրթական գործընթացում կիրառվող վիրտուալ իրականության սարքավորումները, ծանոթանալու ներդրված իրավիճակային սցենարներին, ներկայացնելու քննարկվող թեմաների առնչությամբ իրենց երկրների փորձը։
Միջոցառումը հագեցած էր ինչպես կրթական գործընթացի տեսական, այնպես էլ գործնական մասի պատասխանատուների հետ hանդիպումներով։