Վերադառնալ
30.08.2022

Աշխատանքային հանդիպում ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ

Աշխատանքային հանդիպում ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ

     Ամառային արձակուրդից հետո Կրթահամալիրի աշխատակազմը թարմ ուժերով և եռանդով հայտարարեց աշխատանքային առօրյայի մեկնարկը։

Օգոստոսի 30-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ հանդիպում անձնակազմի հետ, որը վարում էր Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․Մուրադյանը:

Կրթահամալիրի պետն անդրադարձավ ուսումնական տարվա ընթացքում Կրթահամալիրի կատարած աշխատանքներին, ընդգծեց աշխատանքների դրական և բացասական միտումները, ինչպես նաև ներկաներին հակիրճ իրազեկեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների վերաբերյալ։ Մ․Մուրադյանն առանձնակի շեշտադրում կատարեց բացթողումների, թերությունների, դրանց  հաղթահարման ուղիների վրա։ Հրավիրելով ներկաների ուշադրությունը նաև կարգապահության առկա խնդիրներին՝ նշեց դրանք արագ և վճռականորեն կարգավորելու անհրաժեշտության և այդ ուղղությամբ կատարված աշխատանքների մասին։

Այնուհետև ելույթ ունեցավ Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մ.Մարկոսյանը, որը ներկայացրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի ցուցումը կարգապահությունն ամրապնդելու և աշխատանքային արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ։