Վերադառնալ
28.10.2022

Հակակոռուպցիոն ռազմավարությունը Հայաստանի Հանրապետությունում

Հակակոռուպցիոն ռազմավարությունը Հայաստանի Հանրապետությունում

   2022 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի բակալավրիատի և միջին մասնագիտական ֆակուլտետի սովորողներին ներկայացվեցին ուսուցողական նյութեր՝ «Հակակոռուպցիոն ռազմավարությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով, որը բխում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրում ներառված՝ ՀՀ ոստիկանության կողմից իրականացվելիք միջոցառումներից:

   Ուսումնական նյութերը ներկայացրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, ի.գ.թ., դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Հ. Խաչատրյանը: