ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի հերթական հանդիպումը

Այսօր առցանց ձևաչափով կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի 15-րդ հոբելյանական ընդհանուր ժողովը, որին մասնակցեցին ԱՊՀ անդամ պետությունների բուհերի ներկայացուցիչներ։ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրից մասնակցում էր Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․Մուրադյանը։
Ելույթով հանդես եկավ ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ս․Սինենկոն։ Քննարկվեցին կիբերհանցավորության դեմ պայքարին առնչվող կրթական ուղղությունների հեռանկարները, ասոցիացիայի անդամ երկրների ոստիկանական կրթական հաստատությունների լեզվաբանների համար առցանց ձևաչափով դասընթացների կազմակերպումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ։ Քննարկման արդյունքում որոշում կայացվեց հաջորդ հանդիպումն անցկացնել Բելառուսի Հանրապետության ՆԳՆ Մինսկի ակադեմիայում։