Վերադառնալ
03.11.2022

Հայտնի են ընդունվածների անունները

Հայտնի են ընդունվածների անունները

   Նոյեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ակադեմիայի «Իրավագիտություն» մասնագիտությամբ մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա վճարովի ուսուցման 2022-2023 ուսումնական տարվա դիմորդների ընդունելության հարցազրույցը։ Մասնակցում էր  7 դիմորդ, որոնցից 5-ին հաջողվեց հաղթահարել հարցազրույցը: 

Ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ընդունելության հանձնաժողովի նախագահ, ոստիկանության գնդապետ Մ. Մուրադյանը և հանձնաժողովի մյուս անդամները:

Հարցազրույցի ընթացքում դիմորդներին տրվեցին ընդհանուր զարգացվածության և մասնագիտական գործունեության վերաբերյալ հարցեր:

Ընդունելության հանձնաժողովի վերջնական որոշմամբ՝ նախորդ՝ նոյեմբերի 1-ի հարցազրույցն անցած 9 դիմորդներին միացան ևս 5 դիմորդ, և արդյունքում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի հեռակա վճարովի և անվճար հիմունքներով  մագիստրատուրա ընդունվեց   14 դիմորդ:

Բարի երթ ապագա մագիստրոսներին։