«Հայոց պատմություն» առարկայի քննության արդյունքները
Օգոստոսի 4-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի 2022-2023 ուսումնական տարվա «Հայոց պատմություն» առարկայի քննությունը։
Քննության մեկնարկին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․ Մուրադյանը դիմորդներին ծանոթացրեց քննության անցկացման ընթացակարգին ու շեշտեց, որ «Հայոց պատմություն» առարկայի իմացության շնորհիվ ձևավորվում է ազգային դիմագիծ, պետականամետ մտածելակերպ ունեցող հայ մարդ, ինչը ամենակարևորներից է օրինապահ համակարգում։
«Հայոց լեզու» առարկայի քննությունից դրական գնահատականներ ստացած 77 դիմորդներից 33-ը ներկայացրել էին ԳԹԿ-ի՝ «Հայոց պատմություն» առարկայից միասնական քննություն հանձնելու վերաբերյալ տեղեկանքները, որի արդյունքում Կրթահամալիրում «Հայոց պատմություն» առարկայի քննությանը մասնակցեց 44 դիմորդ։
Արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։