Նորություններ

Վերադառնալ
30.08.2017

Ավարտվեց իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի ուսուցման 2017-2018 ուսումնական տարվա ընդունելությունը

Ավարտվեց իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի ուսուցման 2017-2018 ուսումնական տարվա ընդունելությունը

2017թ. օգոստոսի 21-ին ժամը 11:00 տեղի ունեցավ կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի ուսուցման 2017-2018 ուսումնական տարվա դիմորդների և նրանց ծնողների հետ ընդունող հանձնաժողովի հանդիպումը: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ.Վարյանը դիմորդներին ներկայացրեց հանձնաժողովի անդամներին և ծանոթացրեց ընդունելության քննությունների կարգին ու պայմաններին: Հանդիպման ավարտին դիմորդներին հանձնվեցին քննաթերթիկներ:

2017թ. օգոստոսի 24-ից 30-ը անցկացվեցին ընդունելության քննությունները: Դիմորդներն հանձնեցին հայոց լեզու (թելադրություն) և հայոց պատմություն/թեստ/: 

Ընդունելության քննություններին մասնակցում էին թվով 91 դիմորդներ։ Քննությունների և անցկացված մրցույթի արդյունքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի առկա վճարովի ուսուցման իրավագիտության ֆակուլտետի   բակալավրիատ  ընդունվեցին թվով  78 դիմորդներ: