Հանդիպում միջազգային կազմակերպության շրջանակներում
Սույն թվականի դեկտեմբերի 12-ին առցանց եղանակով կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ ղեկավար կազմի պատրաստման ՆԳՆ (ոստիկանության) բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի ամենամյա ընդհանուր ժողովը, որին մասնակցում էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին և հաստատվեցին ասոցիացիայի և սոցիալ-իրավական հետազոտությունների միջազգային գիտական լաբորատորիայի 2022 թվականի աշխատանքային պլանները և ասոցիացիայի 2021 թվականին կատարված աշխատանքերի հաշվետվությունը։ Քննարկման ընթացքում առաջարկվեց, որ ասոցիացիայի անդամ-կազմակերպությունների ղեկավարների հաջորդ հանդիպումն առցանց եղանակով կազմակերպի և անցկացնի ՀՀ ոստիկանության կրթահամալիրը։ Առաջարկի վերաբերյալ Մ․Մուրադյանը ներկայացրեց միջոցառումը կազմակերպելու՝ Կրթահամալիրի պատրաստակամությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև կազմակերպության շրջանակներում հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։