Վերադառնալ
15.06.2020

Ամփոփիչ ատեստավորմանն ընդառաջ

Ամփոփիչ ատեստավորմանն ընդառաջ

2020 թվականի հունիսի 13-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, 2019-2020 ուստարվա ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ի. գ. թ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանն անցկացրեց ամփոփիչ ատեստավորման հրահանգավորում, որին մասնակցում էին ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի անդամները, առարկայական հանձնաժողովների նախագահները և անդամները: Տ. Եսայանը շեշտադրում կատարեց ամփոփիչ ատեստավորման ընթացքում հակահամաճարակային կանոնների և ՀՀ Պարետի որոշումների պահանջների պահպանման, քննությունների օբյեկտիվ և արդարացի անցկացման, քննությունների արդյունքներով ՀՀ ոստիկանությունը որակյալ կադրերով համալրելու կարևորության վրա: Հրահանգավորման ընթացքում Կրթահամալիրի ակադեմիայի պետ, ի. գ. թ., ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը ներկայացրեց պետական քննությունների անցկացման կապակցությամբ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի ցուցումներով և գործուն մասնակցությամբ իրականացված իրավական, մեթոդական և տեխնիկական նախապատրաստական աշխատանքները: Հանդիպման ընթացքում Տ. Եսայանը կարևորեց նաև քննական լսարանների ախտահանման, ախտահանիչ միջոցների բավարար քանակության ապահովման, պարտադիր ջերմաչափման, բժշկական դիմակների տրամադրման, Կրթահամալիրի տարածքում և լսարաններում սոցիալական հեռավորության պահպանման, քննությունների ընթացքում տեխնիկական և կապի միջոցների անխափան աշխատանքի ապահովման և գործընթացի հետ կապված այլ հարցեր: