Նորություններ
ՎերադառնալՄասիսի թիվ 4 հիմնական դպրոցի սաները կրթահամալիրում
2017 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին այցելել Մասիս քաղաքի 4-րդ հիմնական դպրոցի սաները: Նրանց դիմավորեցին կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության մայոր Տ. Թևոսյանը և նույն բաժնի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Ն. Վարյանը, ովքեր ներկայացրին ոստիկանության կրթահամալիրի գործունեությունը, խնդիրները և կրթահամալիր ընդունվելու օրենքով սահմանված կարգն ու պայմանները:
Այնուհետև դպրոցականների համար կազմակերպվեց շրջագայություն կրթահամալիրի տարածքով: Նրանք այցելեցին կրթահամալիրի մատուռ, խոնարհվեցին Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող և Հայրենական մեծ պատերազմի մասնակից ոստիկանների հուշակոթողների առջև, մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմի և ՀՀ սահմանների պաշտպանության համար զոհված ոստիկանների հիշատակը: Այցելեցին ոստիկանության կրթահամալիրում գտնվող ոստիկանության թանգարան և ծանոթացան Հայաստանի ոստիկանության պատմությանը: Դպրոցականները եղան նաև կրթահամալիրի մարզադահլիճներում և հրաձգարանում: