Վերադառնալ
17.05.2023
ՀՀ ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ կրթահամալիր և հետևել դասընթացներին
![ՀՀ ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ կրթահամալիր և հետևել դասընթացներին ՀՀ ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ կրթահամալիր և հետևել դասընթացներին](/resources/policeacademy/img/news/big/1684304434-6249.jpeg)
Մայիսի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է ՆԳՆ կրթահամալիր։
Վահե Ղազարյանը կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանի, պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի և ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Կրթահամալիրում։
Ներքին գործերի նախարարը հետևել է մայիսի 2-ից մեկնարկած պարեկային ծառայության վերջին՝ 4-րդ հոսքի դասընթացներին։
Վահե Ղազարյանը զրուցել է դասընթացավարների և ապագա պարեկների հետ, հետաքրքրվել դասապրոցեսի ընթացքի և ուսումնական ծրագրի մասին։
Հիշեցնենք, որ ՆԳՆ կրթահամալիրում դասընթացներ են անցկացվում պարեկային ծառայության Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի ստորաբաժանումների ապագա պարեկների համար։ Դասընթացը տևում է հինգ ամիս, որի ընթացքում սովորողներին դասավանդվում է 24 մոդուլից բաղկացած ուսումնական ծրագիր։ Ուսումնառության վերջին մեկ ամիսը նախատեսված է մասնագիտական պրակտիկայի համար, ինչից հետո պետական ամփոփիչ ատեստավորումը հաղթահարած սովորողները հոկտեմբերից չորս մարզերում կանցնեն ծառայության, և այսպիսով պարեկային ծառայությունը կգործի հանրապետության ողջ տարածքում։
Աղբյուրը՝ ՀՀ ներքին գործերի նախարարություն