ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴ
Սույն թվականի նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) երեխաների պաշտպանության կենտրոնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ՕՀԳ և քրեագիտության ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Ա.Սահակյանն անցկացրեց ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 4-րդ կուրսի սովորողների՝ «Ընտանիքում բռնության և անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների կանխարգելումը» առարկայի գործնական պարապմունքը՝ նպատակ ունենալով ամրապնդել սովորողների ձեռք բերած տեսական գիտելիքները։
Պարապմունքի ժամանակ սովորողներին ներկայացվեցին այն հանգամանքները, որոնք պատճառ են դառնում ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնում անչափահասների հայտնվելուն: Դրանք առավելապես ընտանիք չունեցող, անապաստան մնացած, լքված, մուրացկանությամբ զբաղվող կամ բռնության ենթարկված երեխաներ են, որոնք նաև ձեռք են բերել վարքագծի շեղումներ: Սովորողների ուշադրությունը հրավիրվեց կենտրոնում երեխաներին տրամադրվող տարբեր ծառայությունների մատուցման ձևերին՝ ոստիկանության իրավական ծառայություն, բուժօգնություն, հոգեբանական աջակցություն, հակասթրեսային թերապիա և այլն:
Սովորողները տեղում համոզվեցին տվյալ գործընթացում ոստիկանության աշխատակցի ունեցած առանցքային դերակատարման նշանակության կարևորության մեջ: