Նորություններ
Վերադառնալ«Pour toi, Charles Aznavour-Քեզ համար, Շա՛ռլ Ազնավուր»
Երբ մահանում է հանճարը, լռում է աշխարհի աղմուկը, երկրագունդը սգում է նրա մահը:
Հանրաճանաչ ու տաղանդաշատ շանսոնյեն, սիրված լինելով աշխարհի բոլոր անկյուններում, գրեթե մեկ դար ապրեց իր Բոհեմյան երկար ու գեղեցիկ կյանքը: Լինելով փախստականների ընտանիքից, հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ` այսօր արդեն գերել է աշխարհին իր յուրահատուկ ձայնով, մարդկային տեսակով, անկեղծությամբ և հայ ժողովրդի հանդեպ իր այդքան մեծ նվիրվածությամբ. «Ես հավատում եմ, որ վերջին ժողովուրդը, որ մնալու է երկրագնդի երեսին, հայերն են լինելու», -հարցազրույցներից մեկում նշել էր նա:
Հայ ժողովրդի համար անասելի ցավ է ազգային հերոս Շառլ Ազնավուրի կորուստը: Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մարդիկ չեն դադարում ծաղիկներ խոնարհել նրա հիշատակին:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրը ևս իր հարգանքի տուրքը մատուցեց մեծանուն երգչի հիշատակին` միանալով սգացող հայ ժողովրդին, ծաղիկներ խոնարհելով և մասնակցելով մոմավառությանը: