Վերադառնալ
18.04.2025

«Իրավապահ գործունեության արդի հիմնախնդիրները» խորագրով համաժողով

«Իրավապահ գործունեության արդի հիմնախնդիրները» խորագրով համաժողով

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի ավագ դասախոս Ազատ Բաբախանյանն ապրիլի 18-ին մասնակցել է ՌԴ ՆԳՆ Ռոստովի իրավաբանական ինստիտուտի կողմից կազմակերպված  «Իրավապահ գործունեության արդի հիմնախնդիրները» խորագրով գիտագործնական առցանց համաժողովին։ Մասնակցում էին Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի ՆԳՆ կրթական հաստատությունների ներկայացուցիչները։  

   Ա․Բաբախանյանը հանդես է եկել   «Ոստիկանության պարեկային ծառայության հիմնադրման տեսական և գործնական արդի հիմնախնդիրները» վերտառությամբ զեկույցով։ Զեկույցի ավարտից հետո համաժողովի մասնակիցների միջև ծավալվել է բուռն քննարկում․ հատկապես մեծ էր հետաքրքրությունը պարեկային ծառայության և համայնքային ոստիկանության գործունեության իրավական կարգավորումների վերաբերյալ։

   Ա․Բաբախանյանը պատրաստակամություն է հայտնել ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ առկա փորձը մասնակիցների հետ կիսելու։