Նորություններ
ՎերադառնալԲաց դաս սոցիալական ցանցերից օգտվելու վերաբերյալ
Սույն թվականի նոյմեբերի 3-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողների համար կազմակերպվել էր սոցիալական ցանցերից օգտվելու և այն առավել անվտանգ դարձնելու վերաբերյալ բաց դաս ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վահագն Հարությունյանի կողմից:
Բաց դասի ընթացքում ոստիկանության փոխգնդապետ Վ.Հարությունյանը նշեց, որ համացանցի զարգացումն իր հետ բերեց կիբերհանցավորության դրսևորումների որակապես նոր փուլ: Ժամանակակից համակարգչային վիրուսները բարդ ծրագրեր, կամ նույնիսկ ծրագրային համակարգեր են, գրված համակարգչային չարագործների կողմից և օգտագործվում են նույն նպատակներով, սակայն շատ ավելի կատարյալ եղանակներով, ինչը անչափ դժվար է դարձնում դրանց դեմ պայքարը: Սակայն կիբերհանցագործությունները միայն վնասաբեր ծրագրերը չեն:
Սովորողներին հետաքրքրում էր սոցիալական ցանցերից օգտվելիս պատշաճ անվտանգությունն ու պաշտպանվածությունը: Ոստիկանության փոխգնդապետ Վ.Հարությունյանը հորդորեց սովորողներին ինտերնետ համացանցից օգտվելիս պահպանել որոշակի կանոններ, ինչը թույլ կտա հնարավորինս նվազեցնել համացացանցային վտանգները թե անհատ քաղաքացիների, և թե իրավաբանական անձանց դեպքերում, առավելագույնս զգուշավոր մոտեցում ցուցաբերել անծանոթների հետ նամակագրություն վարելուց, սոցիալական ցանցերում կասկածելի վարք դրսևորող անձանց հետ շփվելուց: