Նորություններ

Վերադառնալ
30.11.2017

Բաց դաս նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարարության գործունեությանը

Բաց դաս նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարարության գործունեությանը

Մայրաքաղաքի Շևչենկոյի անվան թիվ 46 ավագ դպրոցի տասնմեկերորդ դասարանցիները 2017թ. նոյեմբերի 29-ին հյուրընկալվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում դպրոցի տնօրեն Է.Թումանյանի, պատմության ուսուցիչ Ա.Սարդարյանի, դպրոցի այլ ուսուցիչների և ՀՀ ոստիկանության Կենտրոնականի վետերանների խորհրդի նախագահ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Գ.Վարդանյանի ու մի շարք այլ վետերանների  ուղեկցությամբ:

Հյուրերին  ընդունեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի պաշտոնակատար, կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ.Եսայանը:

Պատմության ուսուցիչ Ա.Սարդարյանի և դպրոցի աշակերտների մասնակցությամբ անցկացվեց բաց դաս նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարարության գործունեությանը: Դասին մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դասախոս, ոստիկանության գնդապետ  Ռ.Սարգսյանը և  քոլեջի 1-ին կուրսի սովորողները:Հարց ու պատասխանների միջոցով աշակերտները և քոլեջի  սովորողները մանրամասն լուսաբանեցին նշված ժամանակշրջանը` ցուցաբերելով բարձր գիտելիքներ:

Այնուհետև աշակերտները եղան կրթահամալիրի ՀՀ ոստիկանության պատմության թանգարանում, որտեղ թանգարանի առաջատար մասնագետ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Դ.Հովսեփյանը դպրոցականներին ներկայացրեց ոստիկանության անցած մարտական և աշխատանքային ճանապարհը, նաև երախտավորներին, որոնք մեծ ավանդ են ունեցել ոստիկանության պատմության մեջ:

 Դպրոցականները ծաղիկներ խոնարեցին ծառայողական պարտականությունները կատարելիս և Արցախյան ազատամարտում զոհված ոստիկանության ծառայողների հուշակոթողին:

 Հյուրերը ոստիկանության կրթահամալիրից հեռացան լավագույն տպավորություններով: