ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի բակալավրիատի սովորողները հրահանգավորվեցին ուսումնական և նախաավարտական պրակտիկայի վերաբերյալ

2025թ. փետրվարի 10-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակումբում տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար և վճարովի ուսուցման 3-րդ կուրսերի, առկա անվճար և վճարովի ուսուցման 4-րդ կուրսերի, ինչպես նաև՝ հեռակա ուսուցման ֆակուլտետի 5-րդ կուրսի՝ համապատասխանաբար ուսումնական և նախաավարտական պրակտիկա անցնող սովորողների հրահանգավորումը:
Պրակտիկայի հրահանգավորմանը մասնակցում էին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը, ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա. Հովհաննիսյանը, իրավագիտության ֆակուլտետի պետի պարտականությունները կատարող, ոստիկանության գնդապետ Գ. Կարապետյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:
Հրահանգավորման ընթացքում ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը, անդրադառնալով պրակտիկայի անցկացման կարգի, նպատակների ու խնդիրների առանցքային կողմերին, կարևորեց ՀՀ ՆԳՆ ստորաբաժանումների հետ համագործակցությունը՝ ընդգծելով տեսական գիտելիքները պրակտիկ գործունեությունում ստեղծագործաբար կիրառելու համար հմտությունների ձեռքբերման անհրաժեշտությունը:
Այնուհետև ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա. Հովհաննիսյանը ներկայացրեց սովորողների բաշխումն ըստ ՀՀ ՆԳՆ ստորաբաժանումների (պրակտիկայի անցկացման վայրերի), ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Մուրադյանի հրամանը` պրակտիկան կազմակերպելու մասին, ինչպես նաև՝ պրակտիկայի ամփոփման ու պաշտպանության կարգը:
Հրահանգավորման ավարտին ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը պրակտիկայի անցկացման ու ղեկավարման մեթոդական ապահովման վերաբերյալ համապատասխան ցուցումներ տվեց պրակտիկայի ղեկավարներին, և սովորողներին ու պրակտիկայի ղեկավարներին տրամադրվեցին նախապես մշակված և հաստատված ծրագրերի օրինակները: