Վերադառնալ
06.12.2024

Բանավեճ-մրցույթը՝ «Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթությունը երաշխավորում է մասնագիտական հաջողություն» թեմայով

Բանավեճ-մրցույթը՝ «Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթությունը երաշխավորում է մասնագիտական հաջողություն» թեմայով

Սույն թվականի դեկտեմբերի 3-ին կայացավ Կրթահամալիրի սովորողների բանավեճի ակումբի նոր անդամների բանավեճ-մրցույթը՝ «Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթությունը երաշխավորում է մասնագիտական հաջողություն» թեմայով: Միմյանց հետ բանավիճեցին «Կողմ» և «Դեմ» թիմերը, որոնց դիրքորոշման ընտրությունը կատարվել էր վիճակահանության արդյունքում: 

«Կողմ» թիմի անդամներն էին՝ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի վճարովի ուսուցման 2-րդ կուրսի սովորող Մ. Քոչարյանը, քոլեջի միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի  1-ին կուրսի սովորողներ Մ. Մաթոսյանը, Ա.Նաբիյանը և Ա. Հովհաննիսյանը, իսկ «Դեմ» թիմի անդամներն էին՝ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի վճարովի ուսուցման 3-րդ կուրսի սովորող Վ.Կարապետյանը, 2-րդ կուրսի սովորող Հ.Մալխասյանը, քոլեջի միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի 1-ին կուրսի սովորողներ Գ.Գենջոյանը և Ի. Բաղդասարյանը: 

Որպես դատավորներ՝ հրավիրված էին Կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմից Ն.Նազարյանը, Ա.Եղոյանը և Գ.Խաչատրյանը: 

Վերջիններիս անաչառ գնահատման արդյունքում հաղթող ճանաչվեց «Դեմ» թիմը, իսկ «Լավագույն խոսնակ» անվանակարգին արժանացավ քոլեջի սովորող Մ.Մաթոսյանը: