Կրթահամալիրի թիմն իր տեղն ապահովեց բանավեճի միջբուհական առաջնության եզրափակիչ փուլում
Ապրիլի 8-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԽ-ի կողմից կազմակերպված Բանավեճի միջբուհական առաջնության կիսաեզրափակիչ փուլի խաղը, որտեղ ՆԳՆ կրթահամալիրի թիմը բանավիճեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թիմի հետ։ Կրթահամալիրի թիմի կազմում հանդես եկան Կրթահամալիրի ակադեմիայի սովորողներ Ավետ Ավետիսյանը /թիմի ավագ/, Մելսիդա Ավետիսյանը, Վարդան Կարապետյանը, Անգելինա Հովհաննիսյանը և Կարեն Կարապետյանը /պահեստային թիմակից/։
Բանավեճի թեման էր՝ «ՀԱՊԿ-ը ֆունկցիոնալ առումով կենսունակ է»։ Թեմային «Կողմ» դիրքորոշմամբ հանդես եկավ ՀՊՄՀ թիմը, իսկ «Դեմ» դիրքորոշմամբ՝ Կրթահամալիրի թիմը։ Թիմերի դիրքորոշման ընտրությունը կրկին կատարվեց վիճակահանության արդյունքում։
Բանավեճի անաչառ դատավորների գնահատման արդյունքում Կրթահամալիրի թիմը հավաքեց 73․3 միավոր, իսկ ՀՊՄՀ թիմը՝ 61․4 միավոր։
Այսպիսով՝ բանավեճի միջբուհական առաջնության կիսաեզրափակիչ փուլը Կրթահամալիրի թիմը հաղթահարեց հաջողությամբ և իր պատվավոր տեղն ապահովեց բանավեճի միջբուհական առաջնության եզրափակիչ փուլում։