Նորություններ

Վերադառնալ
31.08.2017

Կրթահամալիրի ջոկատը «Բազե 2017» համահայկական հավաքին

Կրթահամալիրի ջոկատը «Բազե 2017» համահայկական հավաքին

Օգոստոսի 21-ից 27-ը անցակցվեց «Բազե-2017» համահայկական երիտասարդական հավաքը, որն այս տարի հոբելյանական էր. լրացավ երիտասարդական այս ծրագրի 15-ամյակը։ Ձևավորված ավանդույթի համաձայն՝ Ծաղկաձորում համախմբվել էին շուրջ 500 երիտասարդներ Հայաստանից, Արցախից, Ջավախքից և Սփյուռքից։

Այս տարի ևս ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ջոկատը մասնակցեց «Բազե 2017» համահայկական հավաքին և հանդես եկավ նարնջագույն ճակատի կազմում։ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ծառայության բաժնի կուրսի պետ,  ոստիկանության կապիտան Մհեր Խաչատրյանի ղեկավարության ներքո միջոցառմանը մասնակցեցին կրթահամալիրի ակադեմիայի 2-րդ կուրսի սովորողներ Տաթևիկ Գևորգյանը, Աստղիկ Գալոյանը, Անդրանիկ Ղուկասյանը, 3-րդ կուրսի սովորող Լևոն Գևորգյանը, 4-րդ կուրսի սովորողներ Մուշեղ Բեգլարյանը, Անուշ Ներսիսյանը, կրթահամալիրի ակադեմիայի առկա վճարովի ուսուցման 2-րդ կուրսի սովորող Թերեզա Մանուկյանը և կրթահամալիրի քոլեջի 2-րդ կուրսի սովորող Սամվել Շմավոնյանը:

Կրթահամալիրի ջոկատը, մասնակցելով սպորտային և ինտելեկտուալ միջոցառումներին, գրանցեց հետևյալ արդյունքները. նարնջագույն ճակատի կազմում Մ. Խաչատրյանը ֆուտբոլի միջճակատային առաջնությունում գրավեց 2-րդ մրցանակային տեղը, Տ. Գևորգյանը վոլեյբոլի առաջնությունում զբաղեցրեց 1-ին հորիզոնականը և էստաֆետա մրցաձևում 3-րդ հորիզոնականը։ Ա. Ներսիսյանը մասնակցեց սպորտլանդիա և ազգային խաղեր մրցաշարերին՝ գրավելով համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Ա. Գալոյանը, մասնակցելով «Բազե բանալի» մրցաշարին, զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Ա. Ղուկասյանը Փեինթ-Բոլլ մրցաձևում զբաղեցրեց 1-ին հորիզոնականը:

«Բազե 2017» համահայկական երիտասարդական հավաքն անցավ ակտիվ և ջերմ մթնոլորտում: Հավաքին հյուրընկալվել էին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում էին ՀՀ Նախագահը, վարչապետը և ԱԺ նախագահը:

Հարկ է նշել, որ «Բազե 2017» համահայկական երիտասարդական հավաքում հաղթող ճանաչվեց նարջնագույն ճակատը։