Նորություններ
ՎերադառնալԿրթահամալիրի ջոկատը «Բազե 2016» համահայկական հավաքին
Օգոստոսի 22-ից 28-ը անցակցվեց «Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքը։ Ձևավորված ավանդույթի համաձայն՝ Ծաղկաձորում համախմբվել էին շուրջ 500 երիտասարդներ Հայաստանից, Արցախից, Ջավախքից և սփյուռքից։
Այս տարի ևս ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ջոկատը մասնակցեց «Բազե 2016» համահայկական հավաքին և հանդես եկավ նարնջագույն ճակատի կազմում։ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի «Հատուկ պատրաստականություն» կրթաճյուղի դասախոս, ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանի ղեկավարության ներքո միջոցառմանը մասնակցեցին կրթահամալիրի ակադեմիայի 2-րդ կուրսի սովորողներ Յուրիկ Սրապիոնյանը, Աննա Գոլովինան, ակադեմիայի 3-րդ կուրսի սովորող Արևիկ Մկրտչյանը, ակադեմիայի 1-ին կուրսի սովորողներ Սոնա Գևորգյանը, Մոնիկա Խաչատրյանը, քոլեջի 1-ին կուրսի սովորողներ Մանվել Սարգսյանն ու Վահագն Սարգսյանը։
Կրթահամալիրի ջոկատը, մասնակցելով սպորտային և ինտելեկտուալ միջոցառումներին, գրանցեց հետևյալ արդյունքները․ նարնջագույն ճակատի կազմում Ա. Հակոբյանը ֆուտբոլի միջճակատային առաջնությանը գրավեց առաջին մրցանակային տեղը, Վ. Սարգսյանը վոլեյբոլի առաջնությանը զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Մ. Խաչատրյանը նարնջագույն ճակատի կազմում մասնակցեց «Բազե բանալի» և ազգային մրցաշարերին, արդյունքում նարնջագույն ճակատը զբաղեցրեց համապատասխանաբար երկրորդ և առաջին հորիզոնականները։ Ա. Գոլովինան նարնջագույն ճակատի կազմում, մասնակցելով սպորտլանդիային, գրավեց 2-րդ տեղը։
Ոստիկանության կրթահամալիրի ջոկատը, մասնակցելով «Բազե» պարանի ձգում ներճակատային մրցույթին, զբաղեցրեց 2-րդ մրցանակային տեղը։
«Բազե 2016» համահայկական երիտասարդական հավաքում նարնջագույն ճակատը հաղթող ճանաչվեց, ինչում իր մեծ ներդրումն ունեցավ կրթահամալիրի ջոկատը։