Վերադառնալ
20.08.2022

Բելառուսի Հանրապետության ՆԳՆ պատվիրակության այցը Կրթահամալիր

Բելառուսի Հանրապետության ՆԳՆ պատվիրակության այցը Կրթահամալիր

   Օգոստոսի 19-ին ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-հետախուզական, տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետի տեղակալ,  ոստիկանության փոխգնդապետ Ա.Աբրահամյանի և նույն վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության մայոր Հ.Մկրտչյանի ուղեկցությամբ Կրթահամալիր էին ժամանել Բելառուսի Հանրապետության ՆԳՆ կիբերհանցավորության հակազդման գլխավոր վարչության պետի տեղակալ, միլիցիայի գնդապետ Կիրիլ Վյատկինը և Մինսկի ՆԳԳՎ կիբերհանցավորության հակազդման վարչության պետ, միլիցիայի գնդապետ Ալեկսեյ Նովաշը։

Հյուրերին դիմավորեցին Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մ․Մարկոսյանը և միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ․Դավթյանը։ Հյուրերը շրջեցին Կրթահամալիրի տարածքով, ծանոթացան Կրթահամալիրում գործող փորձակայաններին, այցելեցին ֆիզպատրաստականության դահլիճ և ՀՀ ոստիկանության պատմության թանգարան։ Հանդիպումը շարունակվեց Մ․Մարկոսյանի աշխատասենյակում, որտեղ վերջինս հանգամանորեն ներկայացրեց Կրթահամալիրի կառուցվածքը և իրականացվող կրթական ծրագրերը։ Քննարկման ընթացքում Կ․Վյատկինը ներկայացրեց կիբերհանցավորության դեմ պայքարում բելառուսական փորձը, ինչպես նաև այդ ուղղությամբ մասնագետներ պատրաստելու նպատակով Բելառուսի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայում իրականացվող ծրագրերը։ Քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։