Վերադառնալ
24.10.2024

Կրթահամալիրում է Բելգիայի դաշնային ոստիկանության կապի սպան

Կրթահամալիրում  է Բելգիայի դաշնային ոստիկանության կապի սպան

    2024թ․ հոկտեմբերի 24-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանն ընդունել է  Բելգիայի Թագավորության դաշնային ոստիկանության կապի սպա, 1-ին գլխավոր սուպերինտենդանտ Ֆրանկ Դեբյուշերին։

 Ողջունելով հյուրին՝ Մանուկ Մուրադյանն ընդգծել է երկու երկրների միջև ոստիկանական կրթության ոլորտում համագործակցության զարգացման  կարևորությունը։

  Կրթահամալիրի պետը հակիրճ ներկայացրեց  կրթահամալիրում իրականացվող կրթական ծրագրերն ու գործընթացները, ինչպես նաև ներկայումս ընթացող կառուցվածքային ու կրթական բարեփոխումների առանցքային կողմերն ու նպատակները։ Իր խոսքի վերջում պարոն Մուրադյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում ոստիկանական կրթության ոլորտում Բելգիայի դաշնային ոստիկանության գործընկերների հետ սերտ համագործակցություն կհաստատվի։

   Հանդիպմանը հաջորդեց ճանաչողական շրջայց կրթահամալիրի տարածքում։