Նորություններ

Վերադառնալ
03.11.2017

«Book Bank»-ը գրքեր նվիրեց կրթահամալիրին

«Book Bank»-ը գրքեր նվիրեց կրթահամալիրին

2017 թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում       «Book Bank - գրքի տաղավար»  նախագծի բարեգործության շրջանակներում կրթահամալիրին նվիրաբերվեցին 400 օրինակ գրքեր՝ մասնագիտական և գեղարվեստական գրականություն: Միջոցառմանը մասնակցում էին Book Bank - գրքի տաղավար  նախագծի համակարգող Շուշան Կարապետյանը և նախագծի մյուս ներկայացուցիչները: Շուշան Կարապետյանը ներկաներին պատմեց նախագծի մասին, ներկայացրեց «Book Bank - գրքի տաղավար»-ի կարևորությունը:   Նախաձեռնության հիմնական նպատակն էր կոչ անել   սովորողներին ընթերցել գրքեր, հաճախ օգտվել գրադարաններից և ընթերցանությունը դարձնել հաճելի զբաղմունք: Նվիրաբերված գրքերը կհամալրեն ոստիկանության կրթահամալիրի ընդհանուր գրադարանի գրքային ֆոնդերը և հնարավորություն կտան սովորողներին հարստացնելու իրենց մասնագիտական և ընդհանուր գիտելիքները:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը  շնորհակալագիր հանձնեց  «Book Bank - գրքի տաղավար» նախագծի համակարգող Շուշան Կարապետյանին: