Լույս է տեսել մասնագիտական անգլերենի նոր ուսումնագործնական ձեռնարկ

Մասնագիտական բառապաշար, տեքստեր, լսողական, գրավոր վարժություններ, բանավոր խոսքի կիրառման հմտություններ` օտար լեզվով։
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի սովորողներն այսուհետ հնարավորություն կունենան ևս մեկ անգամ բարելավելու իրենց մասնագիտական անգլերենը։ Կրթահամալիրի քոլեջի լեզուների ամբիոնի դասախոս, ոստիկանության մայոր, մանկավարժական գիտությունների թեկնածու Մարիամ Առաքելյանի հեղինակությամբ տպագրվել է «English for Law Enforcement» վերտառությամբ ուսումնագործնական ձեռնարկը։
Աշխատությունը միտված է զարգացնելու իրավապահ համակարգի ու, մասնավորապես, ոստիկանության ապագա ծառայողների հաղորդակցման հմտություններն անգլերենով։
Ուսումնագործնական ձեռնարկը գրախոսվել է ԵՊՀ֊-ում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի մեթոդական խորհրդի կողմից երաշխավորվել տպագրության։
Ըստ հեղինակի՝ ձեռնարկի հիմքում ընկած է մատչելիության սկզբունքը, որը կապահովի մասնագիտական ուղղվածության անգլերենի դասընթացի արդյունավետությունը մի շարք մեթոդական լուծումներով։
Շնորհավորում ենք երիտասարդ գիտնականին՝ մաղթելով նորանոր գիտամանկավարժական մտահղացումներ։