Գիտական նոր աշխատություններ Կրթահամալիրում
Վերջերս ՀՀ ոստիկանության կրթահամալիրում լույս են ընծայվել սահմանադրական իրավունքի, քրեական դատավարության, քրեական իրավունքի, ոստիկանության հատուկ տակտիկական պատրաստականության ոլորտներում մի շարք գիտական աշխատություններ, որոնք կծառայեն Կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմի և սովորողների մասնագիտական կատարելագործմանը.
Քրեական իրավունքի ոլորտում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քրեական դատավարության ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Հասմիկ Սմբատյանի «Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք (ընդհանուր մաս)» ուսումնագործնական ձեռնարկը, ինչպես նաև ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի ավագ դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության մայոր Լալա Գրիգորյանի հեղինակած «Հանցագործության միջնորդավորված կատարման համար քրեական պատասխանատվության տեսական և գործնական հիմնախնդիրները» վերտառությամբ մենագրությունը,
Սահմանադրական իրավունքի ոլորտում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս, ոստիկանության կապիտան Աննա Ադամյանի հեղինակած «Իրավակարգի ապահովման ոլորտում ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության սահմանադրաիրավական հիմքերը» («Конституционно-правовые основы деятельности органов местного самоуправления в сфере обеспечения правопорядка в Республике Армения») թեմայով մենագրությունը,
Հատուկ տակտիկական պատրաստականության ոլորտում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի տակտիկական պատրաստականության ամբիոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գոռ Մուրադյանի «9մմ «Մակարովի» ատրճանակ» ուսումնամեթոդական ձեռնարկը և նույն ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Վահագն Ֆրանկյանի «Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցառումների իրականացման հատուկ միջոցների կիրառման կարգը» ուսումնադիդակտիկ հրատարակությունը,
Քրեական դատավարության ոլորտում՝ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական ծառայության գլխավոր մասնագետ Արտակ Ղազարյանի «Ժողովրդական մեղադրանքը (actio popularis) և դրա ներդրման հեռանկարները հայկական քրեական դատավարությունում» վերտառությամբ մենագրությունը:
Շնորհավորում ենք աշխատությունների հեղինակներին՝ մաղթելով գիտական նոր բացահայտումներ: