Գիտաժողով՝ Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանում
Նոյեմբերիր 8-ին Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ «Ուսանողների ֆիզիկական դաստիարակության արդիականացման հիմնախնդիրները» թեմայով գիտաժողովը։ Գիտաժողովը կազմակերպել էր Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնը։ Բացման խոսքով հանդես եկավ Վ․ Բրյուսովի համալսարանի պրոռեկտոր Ս․Մանուկյանը, որն իր խոսքում կարևորեց ուսանողների կյանքում ֆիզիկական դաստիարակության հարցը և նշեց, որ գիտաժողովն արդեն իսկ քայլերից կարևորագույնն է էլ ավելի լրջորեն այդ ուղղությամբ զբաղվելու համար։
Գիտաժողովին մասնակցում էին հայաստանյան տարբեր բուհերից։ ՀՀ ոստիկանության կրթահամալիրը ներկայացնում էին քոլեջի մարտական և ֆիզիկական պատրաստականության ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Ա․Գրիգորյանը և Կրթահամալիրի ուսումնական կենտրոնի հատուկ պատրաստականության կրթաճյուղի դասախոս, ոստիկանության մայոր Դ․Խաչատրյանը, ովքեր ներկայացան «ֆիզիկական պատրաստություն առարկայի դասավանդման առանձնահատկությունները ՀՀ ոստիկանության Կրթահամալիրում» և «Սովորողների ֆիզիկական դաստիարակության բարելավման ուղիները» զեկույցներով։ Գիտաժողովն ամփոփվեց արդյունավետ քննարկմամբ։