Կրթահամալիրի ներկայացուցիչը մասնակցեց ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության կազմակերպած դասընթացին
![Կրթահամալիրի ներկայացուցիչը մասնակցեց ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության կազմակերպած դասընթացին Կրթահամալիրի ներկայացուցիչը մասնակցեց ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության կազմակերպած դասընթացին](/resources/policeacademy/img/news/big/1658233726,6884.jpeg)
ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (ՍԻՊՈԼ) Կազմակերպված հանցավորության դեմ պայքարում ուսումնական և օպերատիվ փոխգործակցություն (ԹՈՓՔՈՓ) ծրագրի շրջանակներում սույն թվականի հուլիսի 11-ից 15-ը Բուդապեշտում անցկացվեց էլեկտրոնային ուսուցման թեմայով վերապատրաստման դասընթաց` Արևելյան գործընկերության երկրների համար։ ՀՀ ոստիկանության կրթահամալիրից մասնակցում էր ուսումնամեթոդական և զարգացման վարչության միջազգային համագործակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Կարինե Սաֆարյանը։
Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել խառը ուսուցման ձևերին, էլեկտրոնային ուսուցման հիմնական տեխնիկային, ինչպես նաև կրթական բովանդակություն ստեղծելու և վեբինարներ վարելու գործիքակազմի կիրառմանը։
Ոլորտում բազմամյա փորձ ունեցող մասնագետներն այն անցկացրին ինտերակտիվ մեթոդների, մեծահասակների ուսուցման սկզբունքների կիրառմամբ։ Ձեռք բերված գիտելիքներն ամրապնդելու նպատակով բազմաթիվ գործնական առաջադրանքներ, վարժություններ և թիմային քննարկումներ եղան։
Միջոցառման ավարտին մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։