Նորություններ

Վերադառնալ
19.11.2018

Լույս է տեսել «Օրենքի պատվար» գիտամեթոդական ամսագրի 6-րդ համարը

Լույս է տեսել «Օրենքի պատվար»   գիտամեթոդական ամսագրի 6-րդ համարը

2018 թվականի նոյեմբերին լույս տեսավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Օրենքի պատվար» գիտամեթոդական ամսագրի 6-րդ համարը: Ամսագրում պարբերաբար ընդգրկվում են Կրթահամալիրում կայացած գիտական միջոցառումների նյութերը, և այս համարը նույնպես բացառություն չէր: 2018 թվականի հունիսին Հայաստանի Հանրապետության ոստիկանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ «Ոստիկանության տեղը և դերը պետական կառավարման համակարգում» թեմայով հերթական միջազգային գիտագործնական համաժողովը, որին մասնակցեցին Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության շուրջ 9 ոստիկանական ուսումնական և գիտահետազոտական հաստատությունների 15 ներկայացուցիչներ:

Ամսագրում տեղ են գտել ՆԳՆ հեղինակավոր բուհերի  ներկայացուցիչների աշխատությունները, այդ թվում՝ այնպիսի հեղինակավոր գիտնականների հոդվածները, ինչպիսիք են  Ռուսաստանի ՆԳՆ համառուսաստանյան  գիտահետազոտական ինստիտուտի պետ,  իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ոստիկանության գեներալ-լեյտենանտ  Վ. Կոժոկարը, Ռուսաստանի ՆԳՆ Վ. Յա. Կիկոտի անվան Մոսկվայի համալսարանի պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ի. Կալինիչենկոն, Բելառուսի ՆԳՆ Մոգիլյովի ինստիտուտի պետ, միլիցիայի գեներալ-մայոր Վ. Պոլիշուկը։