ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
08.10.2026

CEPOL-ի փոխանակման ծրագրի շրջանակում Հունգարիայի հետաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչն այցելել է ՆԳՆ կրթահամալիր

CEPOL-ի փոխանակման ծրագրի շրջանակում Հունգարիայի հետաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչն այցելել է ՆԳՆ կրթահամալիր

  Եվրոպական միության իրավապահ մարմինների աշխատակիցների վերապատրաստման գործակալության (CEPOL) 2026 թվականի փոխանակման ծրագրի շրջանակում հոկտեմբերի 5-ից 9-ը ՀՀ գլխավոր դատախազություն է այցելել Հունգարիայի հետաքննությունների ազգային բյուրոյի կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ավագ քննիչ Դավիդ Կոլլոն։

  Փորձի փոխանակման նպատակով հոկտեմբերի 6-ին Դավիդ Կոլլոն, ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչների ուղեկցությամբ, այցելել է ՀՀ ՆԳՆ կրթահամալիր, որտեղ նրան ընդունել են Կրթահամալիրի պրոռեկտոր Է. Մարգարյանը և Միջազգային համագործակցության և հանրային կապերի բաժնի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Հ. Քեշիշյանը։

   Հանդիպման ընթացքում ներկայացվել են Կրթահամալիրի գործունեության հիմնական ուղղությունները, կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները, ինչպես նաև ՆԳՆ համակարգի ծառայողների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

 Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացմանը, ժամանակակից ուսուցման մեթոդների կիրառմանը և ոլորտի մասնագետների պատրաստման համար անհրաժեշտ կրթական միջավայրի ձևավորմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում միջազգային փորձի փոխանակման, մասնագիտական կրթության և վերապատրաստման գործընթացներում լավագույն փորձի կիրառման հնարավորությունները։

   Դավիդ Կոլլոն ներկայացրել է Հունգարիայի հետաքննությունների ազգային բյուրոյի կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքների և մասնագիտական պատրաստման վերաբերյալ իր փորձը՝ անդրադառնալով ոլորտում առկա ժամանակակից մոտեցումներին և գործնական մեթոդներին։

 Այցի ընթացքում հյուրին ներկայացվել են նաև Կրթահամալիրի կրթական ենթակառուցվածքներն ու ուսուցման հնարավորությունները՝ ծանոթացնելով մասնագիտական  լսարաններին, ուսումնական պայմաններին և առկա հնարավորություններին, մասնավորապես՝ կիբեռանվտանգության լսարանին և դրա տեխնիկական ու գործնական ուսուցման հնարավորություններին։