Նորություններ
ՎերադառնալԿրթահամալաիրի սովորողները նշեցին Սուրբ Գևորգ Զորավարի տոնը և Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրումը
![Կրթահամալաիրի սովորողները նշեցին Սուրբ Գևորգ Զորավարի տոնը և Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրումը Կրթահամալաիրի սովորողները նշեցին Սուրբ Գևորգ Զորավարի տոնը և Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրումը](/resources/policeacademy/img/news/big/1538397854,8431.jpeg)
2018թ. սեպտեմբերի 29-ը կրկնակի տոն էր: Գևորգյան հոգևոր ճեմարանում էին հավաքվել թե´ աշխարհիկ, թե´ հոգևոր դասի ներկայացուցիչները` նշելու ճեմարանի հիմնադրման օրը, որը, միաժամանակ, համընկնում է Սուրբ Գևորգ Զորավարի տոնի հետ: Քրիստոնեության նահատակ զորավար Սուրբ Գևորգի անունով 1874թ. հիմնադրվեց հոգևոր ճեմարանը` անվանակոչվելով «Ժառանգավորաց հոգևոր ճեմարան Սուրբ Գևորգյան»:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի և քոլեջի 20 սովորողներ կրթահամալիրի ծառայության բաժնի ծառայողների հետ միասին ևս մասնակցեցին միջոցառմանը: Նրանք ծանոթացան ճեմարանի պատմությանը, ինչպես նաև հաղորդակից դարձան սուրբ նահատակ Գևորգ Զորավարի սրբակենցաղ վարքի մասին ներկայացվող պատումներին:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև ճեմարանի Զ լսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: