Վերադառնալ
23.02.2021

Շախ և մատ․ Կրթահամալիրը հաղթող է

Շախ և մատ․ Կրթահամալիրը հաղթող է

      Փետրվարի 17-ից 19-ը «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպությունում անցկացվեց ոստիկանության  արագ շախմատի  առաջնությունը, որին մասնակցում էին ոստիկանության 16 ստորաբաժանումների և Արցախի ոստիկանության հավաքական թիմերը։ Կրթահամալիրի հավաքական թիմը մասնակցեց մրցաշարին հետևյալ կազմով՝ քոլեջի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ազատ Բաբախանյանը, քոլեջի հասարակական առարկաների և հոգեբանության ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Սարգսյանը, ակադեմիայի օպերատիվ-հետախուզական գործունեության և քրեագիտության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Կուծանյանը: Թիմի ներկայացուցիչը ՄՖՊ ավագ դասախոս, ոստիկանության գնդապետ Ալբիկ Մինասյանն էր։ 

Կրթահամալիրի թիմը, կազմակերպված և  հաջողակ խաղի շնորհիվ հավաքելով 14 միավոր, թիմային պայքարում հաղթող ճանաչվեց։ Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին  ոստիկանության Երևան քաղաքի և Արարատի մարզային վարչությունների հավաքական թիմերը։ Անհատական պայքարում լավագույնը ճանաչվեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայող Արտաշես Հովհաննիսյանը, 2-րդ տեղում Հայկ Կուծանյանն էր՝ ոստիկանության կրթահամալիրից։ Երրորդ մրցանակային տեղն զբաղեցրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայող Արմենակ Գևորգյանը։ Լավագույն խաղ ցուցադրելու համար Հայկ Փարսադանյանի անվան մրցանակին արժանացավ Արցախի ոստիկանության թիմից Մանանա Ծատրյանը։ Առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին դիպլոմներով, մեդալներով, հուշանվերներով ու դրամական պարգևներով։ Մրցանակները հանձնեցին Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ու ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ  Արմեն Մկրտչյանը: