Վերադառնալ
20.10.2021

Կրթահամալիրի ծառայողները վերապատրաստվեցին Չեխիայի Հանրապետությունում

Կրթահամալիրի ծառայողները վերապատրաստվեցին Չեխիայի Հանրապետությունում

     Հոկտեմբերի 10-15-ը Չեխիայի Հանրապետության ոստիկանության անվտանգության զարգացման  ծրագրի շրջանակներում՝ «Դեպքի վայրի զննություն» թեմայով վերապատրաստում անցնելու նպատակով Չեխիայի ոստիկանության ուսումնական և վերապատրաստման վարչության Պարդուբիցեի ուսումնական կենտրոն էին այցելել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ծառայողներ՝ ոստիկանության փոխգնդապետ Գրիգորի Դավթյանը, ոստիկանության մայոր Գարիկ Խուդոյանը, ոստիկանության փոխգնդապետ Մերի Մանուկյանը,  ոստիկանության մայոր Ազատ Բագրատյանը, ոստիկանության մայոր Լուսինե Սարդարյանը, ոստիկանության մայոր Ալիսա Սմբատյանը, ոստիկանության կապիտան Նվարդ Վարյանը, ոստիկանության մայոր Արթուր Հակոբյանը և ոստիկանության կապիտան Դավիթ Խաչատրյանը՝ ՀՀ ոստիկանության միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Սեդրակյանի գլխավորությամբ:

Դասընթացների ընթացքում պատվիրակության անդամները հանդիպեցին Ուսումնական կենտրոնի պետ, գնդապետ Յիրի Ֆեյֆարի հետ, որը ներկայացրեց կենտրոնի կառուցվածքը և ուսումնական ծրագրերը: Այցի ընթացքում պատվիրակությանը մանրամասն ներկայացվեցին կրիմինալիստիկայի և իրավագիտության բաժնի ուսումնական ծրագրերը, դասավանդման մեթոդիկան և նյութատեխնիկական բազան: Վերապատրաստվողներն այցելեցին գործող փորձակայաններ, մասնագիտացված լսարաններ  և հատուկ վարժանքների համար նախատեսված բացօթյա հրապարակ, ինչպես նաև մասնակցեցին Ուսումնական կենտրոնի պայթյունատեխնիկական բաժնի կազմակերպած դասընթացին:

Ընդունող կողմի նախաձեռնությամբ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներն այցելեցին Չեխիայի Հանրապետության ոստիկանության Պարդուբիցեի վարչություն, որտեղ իրական պայմաններում վարչության քրեագիտական տեխնիկայի բաժնի աշխատակիցները ծանոթացրին իրենց ամենօրյա ծառայության մանրամասներին, գործառութային պարտականություններին և կիրառվող նյութատեխնիկական միջոցներին: Հնարավորություն ընձեռվեց նաև ծանոթանալու վարչությունում գործող արագ արձագանքման կենտրոնի աշխատանքներին:

   Գործուղման վերջին օրն այցելություն կազմակերպվեց Չեխիայի ոստիկանության քրեագիտության ինստիտուտ, որտեղ աշխատակիցները ներկայացրին ինստիտուտի փորձագիտական տարբեր ոլորտների փորձաքրեագիտական լաբորատորիաները, մասնագիտական նրբությունները և կիրառվող ժամանակակակից սարքավորումները: Նույն օրը կայացավ նաև պատվիրակության հանդիպումը ՉՀ ոստիկանության ուսումնական և վերապատրաստման վարչության աշխատակիցների հետ, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համագործակցությունը:

Դասընթացի ավարտի կապակցությամբ վերապատրաստվողներին տրվեցին ավարտական հավաստագրեր:

Այցից ձեռք բերած լավագույն փորձն ու գիտելիքներն այսուհետ կկիրառվեն նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական ծրագրերում: