Վերադառնալ
24.06.2024

Ամառային դպրոց Պեկինում

Ամառային դպրոց Պեկինում

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրը, ամրապնդելով համագործակցությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործընկեր բուհերի հետ, սույն թվականի հունիսի 6-19-ը Չինաստանի հանրային անվտանգության ժողովրդական համալսարանի հրավերով մասնակցեց Պեկինում կազմակերպված ամառային դպրոցին։

 Կրթահամալիրի պատվիրակության կազմում էին Ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հ․Քեշիշյանը (պատվիրակության ղեկավար), ակադեմիայի սովորողներ՝ ոստիկանության սերժանտ Անգելինա Հովհաննիսյանը, ոստիկանության ավագ սերժանտ Նաիրի Զիլաբյանը։

   Երկշաբաթյա ծրագիրն իր մեջ ներառում էր Չինաստանի իրավապահ գործունեության մասին տեսական և գործնական դասընթացներ, ինչպես նաև ճանաչողական այցելություններ մշակութային և տեսարժան վայրեր։

  Այցի ընթացքում պատվիրակության ներկայացուցիչները ծանոթացան Չինաստանի ոստիկանության բարեփոխումներին և նորարարություններին, միջազգային այլ իրավապահ կառույցների հետ իրավապահ մարմինների համագործակցությանը, չինական մշակույթին և լեզվին, այցելեցին Չինական մեծ պարիսպ, Լքված քաղաքը, Ազգային  թանգարան և այլն։

   Կրթահամալիրի սովորողները հնարավորություն ունեցան շփվելու ամառային դպրոցի մասնակից այլ պետությունների ոստիկանական բուհերի ուսանողների հետ։

   Կրթահամալիրի պատվիրակությունն անմոռանալի տպավորություններով և հիշողություններով  վերադարձավ Հայաստան։