Վերադառնալ
02.05.2022

Դեպքի վայրի զննություն գիտական խմբակի շրջանակներում

Դեպքի վայրի զննություն գիտական խմբակի շրջանակներում

   Ապրիլի 29-ին ՀՀ ոստիկանության կրթահա­մա­լի­րի ակադեմիայի ՕՀԳ և քրեա­­­­­­գիտության ամբիոնի փորձակայանում դե­րային խա­ղի ձևա­չա­փով անցկացվեց Կր­թահամալիրի ակա­­դե­միա­յի օպե­րատիվ-հե­­տախուզական գոր­ծու­նեու­թյան և քրեագի­տու­թյան ու քրեական դա­տա­վա­­րու­թյան ամբիոն­ներին կից գիտական խմբակի 2021-2022 ու­սում­­­նական տար­­վա երկրորդ նիստը, որն իր տեսակով նորություն էր։

  Նիստին մաս­նակցում էին Կրթահամալիրի ակա­դե­միայի ՕՀԳ և քրեագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազ­մը, գի­տա­կան խմբակի ան­­դամ­նե­րը և գիտական բաժնի ներ­կա­յացուցիչը:

  Հանդիպման  ընթացքում Կր­թա­հա­մա­լիրի ակադեմիայի իրա­վա­գի­տության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման երրորդ և չորրորդ կուրսի սո­վո­րող­նե­րը, բաժանվելով թիմերի, քրեագիտական փորձակայանի սիմուլյացիոն լսա­րաններում իրականա­ցրին  դեպքի վայրի զննություն։  

   Զննության իրականացման ընթացքում թիմերը գործնականորեն ցուցադրեցին դեպ­քի վայրում իրականացվող աշխատանքների առանձնահատկությունները՝ ըստ փուլերի: Երկու թիմի ներկայացուցիչներն էլ առանձնացան մասնագիտական բարձր գի­տե­լիք­նե­րով, ցուցաբերեցին հետքաբանական օբյեկտների հետ ճիշտ աշխատանքի հմտություններ։

   Դեպքի վայ­րի զննության արդյունքներից հետո ծավալվեց բուռն քննարկում: