Վերադառնալ
06.04.2023

Հատուկ դասախոսություն՝ ՌԴ ՆԳՆ Ռոստովի իրավաբանական ինստիտուտի սովորողների համար

Հատուկ դասախոսություն՝ ՌԴ ՆԳՆ Ռոստովի իրավաբանական ինստիտուտի սովորողների համար

   ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի և ՌԴ ՆԳՆ Ռոստովի իրավաբանական ինստիտուտի միջև ստորագրված 2023թ․ աշխատանքային պլանի համաձայն՝ ապրիլի 6-ին Ռոստովի իրավաբանական ինստիտուտի սովորողների համար տեղի ունեցավ «Օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքների օգտագործումը քրեական դատավարությունում» թեմայով առցանց դասախոսություն։ Այն անցկացրեց Կրթահամալիրի ակադեմիայի ՕՀԳ և քրեագիտության ամբիոնի դասախոս, ոստիկանության մայոր, ի․գ․թ․, դոցենտ Ազատ Բագրատյանը։

   Քննարկվեցին ՀՀ-ում քրեական դատավարությունում ՕՀԳ արդյունքները գործածելու  վերաբերյալ արդի հիմնախնդիրները, համեմատաիրավական վերլուծություն անցկացվեց ՀՀ և ՌԴ օրենսդրության միջև, քննարկվեցին ՕՀԳ մարմինների՝ տվյալ խնդրին առնչվող իրավական ու գործնական առանձնահատկությունները։

   Ռոստովի իրավաբանական ինստիտուտի սովորողներն ակտիվորեն մասնակցում էին դասախոսությանը՝ առաջադրելով իրենց հուզող մասնագիտական որոշ հարցեր։

   Հատուկ դասախոսությունն ամփոփվեց ակտիվ քննարկումներով ու սպառիչ պատասխաններով։