Հատուկ դասախոսություն՝ Կրթահամալիրի քոլեջի սովորողների համար
Մարտի 30-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի միջին մասնագիտական կրթության 2-րդ կուրսի «Ընտանիքում բռնության և անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների կանխարգելումը» մոդուլի «Ընտանեկան բռնությունը որպես սոցիալական խնդիր» թեմայով նախատեսված դասախոսությունն անցակցրեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀԱԱԳ վարչության ԱՀ և ԸԲԿ վարչության ԸԲԿ բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Ի.Խաչատրյանը։
Ի. Խաչատրյանը ներկայացրեց ուսումնասիրվող թեմայի իրավական հիմքերը, ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողների իրավասությունները, ինչպես նաև 2023 թվականի առաջին եռամսյակի վիճակագրական տվյալները՝ համեմատելով այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Դասախոսության ավարտին ոստիկանության մայոր Ի.Խաչատրյանը սովորողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին տվեց սպառիչ պատասխաններ: