Վերադառնալ
23.08.2024
Քոլեջի շրջանավարտներն ստացան ավարտական դիպլոմները
Օգոստոսի 23-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի 2023-2024 ուստարվա 14 շրջանավարտների դիպլոմների և կրծքանշանների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ղեկավար կազմը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Մ․ Մարկոսյանը, ով շրջանավարտներին մաղթեց բարի երթ ոստիկանի դժվար ու պատվավոր առաքելության իրականացման ճանապարհին, աշխատանքային հաջողություններ և բարի ծառայություն:
Ասյա Ոսկանյանը շրջանավարտների անունից շնորհակալություն հայտնեց կրթահամալիրի ղեկավարությանը և ողջ պրոֆեսորադասախոսական անձնակազմին։
Շրջանավարտներից 3-ն արժանացան գերազանցության դիպլոմի: