Նորություններ

Վերադառնալ
22.08.2018

Ճանապարհ դեպի կատարելություն

Ճանապարհ դեպի կատարելություն

Արդեն մի քանի օր է` վաղ առավոտից կրթահամալիրի շարահրապարակում շրջանավարտները պատրաստվում են հանդիսավոր քայլերթին:

Ապագա սպաներն անթաքույց հուզմունքով վերջին շտկումներն են կատարում իրենց շարային քայլքում, կեցվածքում, որովհետև առջևում կարևոր օր է. հանդիսավոր պայմաններում ստանալու են երկար սպասված դիպլոմները և առաջին սպայական կոչումները:

Իրադարձությունը ոգևորող է, սպայական կոչումը` խիստ պարտավորեցնող, իսկ հանդիսավոր արարողությանը հրավիրված հարազատների, ընկերների և գործընկերների ներկայությունը քաջալերում է էլ ավելի հպարտ և արժանապատիվ մասնակցել քայլերթին: