Մեկնարկեց դասընթացավարների ընտրության հարցազրույցը
Ապրիլի 27-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մեկնարկեց ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով սովորողների երրորդ հոսքի հինգ ամսվա ուսուցման համար նախատեսված դասընթացավարների ընտրության հարցազրույցը: Դասընթացավարների ընտրության հանձնաժողովի նախագահն է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ. Մուրադյանը:
Հանձնաժողովի կազմում են ՀՀ ոստիկանության շտաբի, կադրային քաղաքականության, պարեկային ծառայության, կրթահամալիրի, նաև ՄԱԿ Զարգացման ծրագրի, ԻՍԻԹԱՓ (Միջազգային քրեական հետախուզության վերաբերյալ ուսումնական օժանդակման ծրագիր), ՀՀ Արդարադատության նախարարության ներկայացուցիչները:
Հայտարարված բաց մրցույթին մասնակցում են ինչպես ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմը, այնպես էլ այլ ոլորտներում պարեկային ծառայության ուսուցման համար պրակտիկա և մանկավարժական փորձ ունեցող դասախոսները:
Հարցազրույցի ընթացքում քննարկվում են դասընթացավարների փորձը, պրակտիկ ու տեսական գիտելիքները, մեթոդներն ու մանկավարժական հմտությունները:
Դասընթացավարների ընտրության հարցազրույցը տևելու է մինչև մայիսի 6-ը: