Հերթական գիտագործնական համաժողովին մասնակցեց նաև Կրթահամալիրի ներկայացուցիչը
Ապրիլի 3-ին տեղի ունեցավ ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարանի կազմակերպած միջազգային գիտական ֆորումի շրջանակում անցկացվող «Գիտության և պրակտիկայի արդի հիմնախնդիրները» թեմայով 11-րդ միջազգային գիտագործնական համաժողովը, որին ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայից մասնակցում էր իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 2-րդ կուրսի սովորող Լուիզա Խաչատրյանը։ Վերջինս ներկայացրեց «Արհեստական բանականության տեղը իրավահարաբերության տարրերի շարքում» թեմայով զեկույցը։ Աշխատության գիտական ղեկավարն էր ՀՀ ՆԳՆ ոստիկանութան կրթահամալիրի ակադեմիայի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ, ամբիոնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության կապիտան Գայանե Մարուքյանը։
Կազմակերպիչները նշեցին, որ մասնակցության հայտ ներկայացվել են բազմաթիվ երկրներից, սակայն կազմակերպչական-խմբագրական կոմիտեն ընտրել է լավագույն աշխատանքները, որոնց հեղինակներն էլ հանդես եկան զեկույցներով։
Լուիզա Խաչատրյանի ելույթի շուրջ ակտիվ քննարկում ծավալվեց, և այն գնահատվեց որպես արդիական և ուսանելի ելույթ։ Ունկնդիրները հույս հայտնեցին, որ զեկույցի թեմայով ևս կկատարվեն հետազոտական աշխատանքներ։